Արմինֆո. Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դրական է գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար իրավապահ մարմինների կողմից կատարված աշխատանքների արդյունքները: Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ լուրջ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել: «Կարծում եմ, որ աշխատանքը կատարվել է շատ լավ», - ասել է ոստիկանապետը:
Նա ընդգծել է, որ այս ընտրարշավն աննախադեպ էր մասշտներով: Այդուհանդերձ, ոչ մի արտառոց դեպք չի հայտնաբերվել: Վալերի Օսիպյանը նաեւ նշել է, որ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ինքը մի շարք հանդիպումներ է անցկացրել վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ: «Կարեւոր էր նրանց տեղեկացնել, թե ընտրությունների ժամանակ ինչ է կարելի, և ինչ չի կարելի », - ասել է ոստիկանապետը: Նա հիշեցրել է, որ այս տարի կայացած Երեւանի ավագանու ընտրությունները լավագույնն էին, և վարչապետի պաշտոնակատարը խնդիր է դրել, որպեսզի խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր մակարդակով: