Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն առայժմ ըհնթնաում են նորմալ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքերով, ԿԸՀ-ն յուրաքանչյուր երեք ժամը մեկ հանրությանը տեղեկացնելու է ընտրական գործընթացի մասին, իսկ կեսգիշերից սկսվելու է քվեարկության արդյունքների հնաշվարկը: Ընտրողների ցուցակները ներառում էին 2 575 939 մարդ: 465 մարդ արդեն հասցրել է կատարել իր քաղաքացիական պարտքը` նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը քվեարկելով Էլեկտրոնային քվեարկությամբ: ԿԸՀ նախագահի հավաստմամբ, Էլեկտրոնային քվեարկության արդյունքները նույնպես կամփոփվեն այսօր ուշ երեկոյան:
Նա նաև տեղեկացրել է, որ 2010 ընտրատեղամասերից 12-ը բացվել են քրեակատարողական հիմնարկներում: Ընտրական հանձնաժողովների 20090 անդամներից 94-ը չի ներկայացել Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր տեղամասային հանձնաժողովի կազմը ձեւավորվել է 10 հոգուց: Բոլոր ընտրատեղամասերը ապահովված են տեխնիկական միջոցներով: Ահազանգվել է 5 տեխնիկական միջոցներին առնչվող խնդիր կա, որը լուծվում է անհապաղ:
Ինչպես նշել է ԿԸՀ նախագահը, ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացը դիտարկում են 8 միջազգային կազմակերպությունների 505 դիտորդ եւ 22 տեղական հասարակական կազմակերպությունների 17 813 դիտորդ: Ընտրությունների ընթացքին հետեւում են նաեւ օտարերկրյա 77 քաղաքացիներ: Ընտրական գործընթացը լուսաբանում են 1200 տեղական լրագրողներ` 70 տեղական ԶԼՄ-ներից, եւ 80 արտասահմանյան լրագրողներ` 31 լրատվամիջոցներից: