Արմինֆո. «Ես կասկած չունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը շուտով կլինի ազատության մեջ, նա դեռ շատ բան անի Հայաստանի և Ղարաբաղի համար», - դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ձերբակալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Այսօր Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց որ դատավորի որոշումը` Հրաչի, թե Վաչեի, «որը, ուզում ես, թե ոչ, պետք է կայացներ ձերբակալության մասին որոշում»: Այս օրերին մենք զարմացանք, թե որքանով կարող եք անտեսել հասարակական կարծիքը և հանրույանը: Այսինքն, ինչպես կարելի է ելնելով նեղ անձնական շահերից, կամ սեփական նկատառումներից, որոշել, ձերբակալել երկրորդ նախագահին, թե ոչ: «Ուզես թե չուզես, նրան պետք է «փակել»: Մենք գործ ունենք աննախադեպ երևույթների հետ»,-ընդգծեց Սողոմոնյանը:
Սողոմոնյանը շեշտեց, որ կոպիտ ճնշման արդյունքում այդ որոշումը կրկին կայացավ: «Կարելի է միայն կռահել, թե որքանով էր ճիշտ այդ որոշումը, ինչ հետք կթողնի Հայաստանի պատմության և ինչ հետևանքների կհանգեցնի: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, անամոթություն է, դա ակնհայտ է: Ես նկատի ունեմ այս գործն ամբողջությամբ, սկզբից մինչև վերջ, այսինքն, կեղծված քրեական գործը, անձնական վենդետայի կույր նպատակները և քննարկումները, թե ինչպես կարելի է նրան բռնել, և ով կնեղանա, և ով`ոչ», - ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:
Նա նաև նշեց, որ չի կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: «Ես կասկած չունեմ, որ այս ամենը շուտով կավարտվի, ինչպես նաև նրանում, որ Հայաստանի երկրորդ նախագահը շուտով կլինի ազատության մեջ: Նա դեռ շատ բան ունի անելու Հայաստանի և Ղարաբաղի համար», - եզրափակեց Սողոմոնյանը: