Արմինֆո. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Փաշինյանը, Ալիևի հետ խոսակցության ընթացքում շոշափվել է գերիների հարցը: <Մենք համաձայնության չենք եկել, բայց բանակցությունները կշարունակվեն: Նրանք առաջարկել են փոխանակել <բոլորը բոլորի հետ> սկզբունքով, բայց այստեղ խնդիր կա: Մենք պետք է քնարկենք հարցն Արցախի իշխանությունների հետ: Մենք խոսել ենք նաև բանակցությունների անցած փուլերի մասին>,-հայտնել է Փաշինյանը:
Նշենք, որ երկու առաջնորդների խոսակցությունը տեղի է ունեցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո ճաշի ժամանակ:
Ներկայումս ադրբեջանական գերության մեջ է գտնվում ՀՀ երեք քաղաքացի, որոնց Ադդբեջանը փորձում է որպես դիվերսանտներ ներկայացնել: Արցախում բանտարկության մեջ է գտնվում Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնք դատապարտվել են դիվերսիայի և սպանության համար: