Արմինֆո.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 10-հոգանոց պատվիրակությունը Ալեքսանդր Պոչիեի գլխավորությամբ դեկտեմբերի 7-10-ը կայցելի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վերհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ միասին հետևելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին:
Պատվիրակությունը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչի ուղեկցությամբ կհանդիպի գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ոստիկանության պետի և գլխավոր դատախազի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
Դիտորդները նախնական եզրակացությունը կներկայացնեն դեկտեմբերի 10–ին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։