Արմինֆո. Վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով:
Նշենք, որ ավելի վաղ նույն դատարանը վերանայել էր Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակել նրան՝ ելնելով այն փաստից, որ երկրորդ նախագահն օգտվում է սահմանադրական անձեռնմխելիությունից:
Սակայն, ՀՀ Գլխավոր դատախազության հայցի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը գործը վերադարձրել էր Վերաքննիչ դատարան՝ լրացուցիչ քննության:
Այսօր երեկոյան Քոչարյանի փաստաբանները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: