Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «C 300՚ համալիրը:
Ինչպես նշվում է ՊՆ հաղորդագրությունում, ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ: «Հայաստանի օդային սահմաններն անառիկ են` շնորհիվ զորատեսակի անձնակազմի փայլուն պատրաստության, ինչպես նաև ժամանակակից սպառազինության, որով հետևողականորեն ու շարունակաբար համալրվում է հայոց բանակը՚, - ասվում է հաղորդագրությունում: