Արմինֆո.Դեկտեմբերի 7-ը Հայաստանում կնշվի որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն է առաջարկվել այսօր Գյումրիում կառավարության արտագնա նիստի ժամանակ:
Ներկայացնելով օրենքում փոփոխության նախագիծը` ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ առաջարկվում է գործող օրենքի տեքստը «հիշատակի» բառից հետո լրացնել «եւ աղետներին դիմակայունության» բառերով: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ հաստատման:
ԱԻ նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով 25 հազարից ավելի մարդկային կորուստներ եղան, 15 000 -ից ավելին դարձան հաշմանդամ, 500 000-ից ավելին՝ անօթևան: Րոպենների ընթացում մեծածավալ ավերածություններ արձանագրվեցին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում և այլ քաղաքներում: Հավելենք, որ 30 տարի առաջ Հայստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ հանրապետության արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը: