Արմինֆո. -ի հարցման համաձայն՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նախընտրական մրցապայքարի բացարձակ առաջատարը <Իմ քայլը> դաշինքն է՝ 69,4%-ով: Հատկանշական է, որ մրցապայքարի սկզբից դաշինքի վարկանիշը բարձրացել է. ավելի վաղ, նույն -ի հարցման համաձայն, կազմել է 68,3%:
Կառավարող դաշինքին, ինչպես անցած անգամ, հաջորդում է <Բարգավաճ Հայաստանը>՝ 5,7%-ով: Ի տարբերություն կառավարող դաշինքի՝ ԲՀԿ-ն նախընտրական մրցապայքարի սկզբից կորցրել է իր ձայները. ավելի վաղ
GALLUP-ը վերջինիս համար կանխատեսել էր 6.7 %: <Լուսավոր Հայաստան> կուսակցության օգտին պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 3,8%-ը՝ նախկին 1,2%-ի փոխարեն, այնուհետև հաջորդում է <Սասնա ծռերը>՝ 1,4%-ով՝ նախկին 0,9%-ի փոխարեն: Հանրապետական կուսակցությունը նույնպես կորցրել է իր ձայները՝ մրցապայքարի 1,5%-ից մինչև 1,3%: Իսկ ահա ՀՅԴ վարկանիշն ավելացել է մինչև 1,2%՝ նախկին1%-ի փոխարեն: <Մենք> դաշինքը կստանա՝ 0,8% ՝ նախկին 0,3%-ի փոխարեն,<Օրինաց երկիր> կուսակցությունը՝ 0,4% նախկին 0,1%-ի փոխարեն: ՕԵԿ-ին հաջորդում է <Քաղաքացու որոշում> կուսակցությունը՝ 0,3% նախկին 0,2%-ի փոխարեն: Իսկ ահա <Ազգային առաջընթաց> կուսակցությունը, որը մրցապայքրաի սկզբնական փուլում ուներ 0%, բարելավել է իր դիրքերը 0,1%-ով: Այս անգամ 0% վարկանիշ ունի <Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ> կուսակցությունը, որը մրցապայքարի սկզբնական փուլում ուներ 0,3%: Հարցվածների 8,7%-ը հրաժարվել է պատասխանել հարցերին, 7% -ը՝ դժվարացել պատասխան տալ:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-4-ը 1100 հարցվածների շրջանում, հարցման շեղումը կազմում է 3%: