Արմինֆո.Կեղծ հայկական դիպլոմների մասի քրեական գործը, որն Իսրայելում ստացել է «Սպանելու լիցենզիա» անվանումը, փաստորեն սկսել է փլվել:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, նախօրեին Նազարեթում կայացած հաշտության դատարանը տնային կալանքի տակ վերցրեց 22 պրակտիկանտ-բժիշկների և դեղագործների, որոնք, իբր, կասկածվում էին կեղծ համալսարանական դիպլոմներ ստանալու մեջ: Դատարանը մերժեց նախնական կալանքը երկարաձգելու մասին ոստիկանության միջնորդությունը, ներկայացված ապացույցները չգտնելով բավարար: Նույն գործով ևս 21 կասկածյալ ազատազրկվել է`առանց դատական լսումների:
Նրանցից մեկը հայտարարել է. «Ես գիտեի, որ այս «լեռը մկնիկ կծնի»: Մեզ ձերբակալելու պատճառ չկար: Ոստիկանությունը մեզ լուրջ վնաս է հասցրել և վնասել մեր աշխատանքին: Մենք պահանջում ենք ներողություն»: Մի քանի կասկածյալներ ներկայացնող փաստաբան Ահմադ Ռասլանը նաև ասել է, որ «ոստիկանությունը մի փոքր չափազանցնում է իր մոտ եղած նյութերի նշանակությունը, որպեսզի հիմնավորի կասկածները»: Ըստ նրա, կալանավորները լավ ընտանիքների օրինապահ քաղաքացիներ են:
Հիշեցնենք, որ ոստիկանության կասկածների համաձայն, պրակտիկանտ-բժիշկներ և դեղագործներ գործին ներգրավված անձինք հիմնականում ունեն արաբերեն ծագում, որոնք Առողջապահության նախարարությանն են ներկայացրել Հայաստանի բժշկական և դեղագործակալ բուհերում ուսումնառության ավարտի մասին դիպլոմները: Հետաքննությունը գտնում է, որ փաստաթղթերը կեղծ են, քանի որ կասկածյալները դրանք ստացել են, չավարտելով ուսուցման լրիվ ժամկետը:
Հիշեցնենք, որ Հայաստանում կեղծ բժշկական դիպլոմների մասին սկանդալը չունեցավ փաստացի շարունակություն: Բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարությունները, այդ թվում նաև մասնավոր, ԱրմԻնֆո-ին հայտարարեցին այն ժամանակ, որ դիպլոմների վաճառքն մասին խոսք անգամ լինել չի կարող, և հավանաբար խոսքը գնում է միայն կեղծված փաստաթղթերի մասին է: