Արմինֆո. Հայաստանում բժշկական ծառայության պահեստազորի սպաների զինվորական ծառայության զորակոչ է հայտարարվել: Որոշումը կայացվել է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստում:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն իր ելույթում նշել է, որ զորակոչի ենթակա են մինչև 35 տարեկան արակա սեռի բժիշկները: Պարտադիր ծառայության ժամկետը կկազմի 2 տարի: Ընդհանուր առմամբ 70 մասնագետներ ներգրավվելու են այս տարվա դեկտեմբերին կայանալիք հավաքին: Միևնույն ժամանակ, մինչև դեկտեմբերի 31-ը տեղի կունենա նախկինում զորակոչված զինվորական սպաների զորացրումը: