Արմինֆո. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 10.50-ի դրությամբ Հայաստանում բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են: Աղբյուրի համաձայն, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից ստացված տվյալների համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Մինչդեռ Հյուսիսային Օսիայի Հանրապետությունում ՌԴ-ի Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնում է սահմանի ռուսական կողմում ավտոմեքենաների կուտակման մասին: