Արմինֆո. ՀՀ վարչապետիպաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկոյան մեկնեց Սանկտ-Պետերբուրգ, մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում: Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:
Նշենք, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն համացանցային շուկաների կարգավորման, ցանցային տեխնոլոգիաների զարգացման, նավթի, գազի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցեր: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն նաև մինչև 2025 թվականը նավթի և գազի միասնական շուկաների ձևավորման ծրագիրը: