Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը կազմակերպեց Ղազախստանի Անկախության 27-րդ տարեդարձին և Ղազախստանի առաջին նախագահի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն:
Ողջունելով Հայաստանի իշխանությունների, հանրության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը պատմեց Հանրապետության անցած պատմական ճանապարհի, ժամանակակից նվաճումների և հարուստ ժառանգության, որոնց մասին հիշեցրել էր ազգի Առաջնորդն իր «Մեծ տափաստանի յոթ սահմանները» հոդվածում:
Միջոցառման հյուրերը շնորհավորեցին բոլոր ղազախստանցիներին տոնական օրերի կապակցությամբ և հաջողություններ մաղթեցին զարգացման և բարգավաճման գործում:
Երեկոն զարդարեցին «Լիբերտա» հայկական լարային քառյակի կատարմամբ դասական ստեղծագործությունները, ինչպես նաև ազգային ուտեստները: