Արմինֆո.Ես վաճառել էի 40 դոլար արժողությամբ բաժնետոմսերը, որից 21 մլն դոլարը տվել եմ որպես կաշառք, այդ թվում, 14 մլն դոլարը բաժին է հասել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Այս մասին դեկտեմբերի 5-ի մամլո ասուլիսում հայտարարել է գործարար Սիլվա Համբարձումյանը, հույս հայտնելով, որ նոր կառավարության օրոք կոռուպցիան կվերանա:
Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ այդ գումարները վաստակել է ազնիվ աշխատանքով: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը, որին ինքը մեղադրում է կաշառակերության մեջ, Համբարձումյանը հայտարարել է, որ ինքը դատարանից դեռ ծանուցագիր չի ստացել, բայց պատրաստ է կանգել դատարանի առջև:
Այնուհետև նա ասել է, որ տվել է չհրապարակելու մասին ստորագրություն, հետևաբար, առայժմ կլռի: «Բոլոր ապացույցները ձեռքիս տակ են, բայց ես այլևս չեմ խոսելու, քանի որ ստորագրություն եմ տվել ՀՔԾ-ին, որ այդ մասին հայտարարություններ չեմ անի: Հավանաբար խանգարում են հետաքննությանը», - ասել է Համբարձումյանը, մոռանալով ստորագրության մասին, անմիջապես հայտարարելով, որ իրեն կանչել են Մայրապետյանի փաստաբանների բողոքի պատճառով:
Պատասխանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարցին, Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ գործը, իհարկե, կսկսվի, և ինքն ունի բոլոր ապացույցները նախկին մարզպետի հանցավոր գործունեության մասին: