Արմինֆո. Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջնահերթ են մեզ համար: Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենևսկուն տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տնտեսական և միջազգային օրակարգով է նա մասնակցում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին:
«Տնտեսական օրակարգը, ըստ էության, ընթացիկ քաղաքական գործընթացների համար ամենակարևորն է: Մեր առջև շատ կարևոր և հավակնոտ խնդիր է. Հայաստանը ագրարահումքային երկրից տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնել», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա ամենակարևոր աշխատանքն է, որը նախատեսվում է անել:
«Մենք կարծում ենք, որ սա Հայաստանում աղքատությունը հաղթահարելու ճանապարհ է, քանի որ, այսօր, ցավոք հանրապետությունում աղքատության և գործազրկության շատ բարձր մակարդակ է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։
«Մենք վստահ ենք, որ այս հարցը կարելի է միայն աշխատանքի միջոցով լուծել: Դրա համար յուրաքանչյուր մարդու և քաղաքացու ջանքերը կարևոր նշանակություն ունեն, քանի որ ամեն դեպքում փոփոխությունները մարդիկ են բերում: Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներն իրենց դերը գիտակցել են ոչ միայն քաղաքական, այլե՝ տնտեսական փոփոխությունների գործընթացում», - նշեց նա:
«Ինչ վերաբերում է միջազգային օրակարգին, մենք տարամադրված ենք զարգացնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները, մենք շահագրգռված ենք և կաշխատենք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր անդամակցության արդյունավետության բարձրացման համար:
Մեր օրակարգում կա նաև Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Մեզ համար շատ կարևոր են Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև մեր անմիջական հարևանների հետ՝ Վրաստանի և Իրանի: Մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց ոչ՝ մեր մյուս հարաբերությունների հաշվին:
Իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթ են», - ընդգծել է Փաշինյանը: