Արմինֆո. Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանի զինված ուժերին «Բալ Է» առափնյա հրթիռային համալիր (ԱՀՀ) մատակարարել։
«Կոմերսանտ» թերթի տեղեկատվության համաձայն, հրթիռային համալիրի մատակարարումը ձախողվել է՝ ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով։ ՝Ռուս զինվորականների կարծիքով, տվյալ համալիրի հրթիռի նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:
Արտադրանքի մեկ տեսակի մատակարարման մերժումը Ռուսաստանի համար կրիտիկական չէ, վերջին տարիներին Բաքուն ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի ռուսական զենք և տեխնիկա է գնել, նշում է թերթը։ Նշվում է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը նախաստորագրել էին պայմանագիր, որը նախատեսում էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի ու մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես էլ համաձայնագրի ստորագրման չհասավ: