Արմինֆո.ՎՏԲ – Հայաստան Բանկը սկսում է իր ավանդական “Ամանորյա վարկ” ակցիան: Մոտենում են նախատոնական եռուզեռով լի օրերը, հագեցած տոնական ծախսերով, գնումներով հարազատների համար և ընտանեկան հանգստի պլանավորմամբ:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, որպես տոնական ծախսերին օգնւթյուն, ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է ավանդական «Ամանորյա վարկ» նոր ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում վարկառուն կարող է ձևակերպել սուպեր ցածր սպառողական վարկ և այսպիսով թեթևացնել նախատոնական հոգսերը:
Ի պատիվ գալիք 2019թ.-ին, մինչև 2019թ.-ի հունվարի 31-ը սպառողական վարկերի տոկոսադրույքը բոլոր հաճախորդների համար առաջիկա 3 ամիսների ընթացքում կսահմանվի 9%:
Ակցիայի շրջանակներում առաջիկա 3 ամիսների ընթացքում վարկավորումը կսպասարկվի 9% տոկոսադրույքով, սակայն 3 ամիս անց տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոխվի, ըստ Բանկում գործող տոկոսադրույքերի, կախված թիրախային խմբից սկսած 12%-ից:
Ակցիան գործում է բոլոր այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են սպառողական վարկ վերցնել՝ առանձ գույքային ապահովության, անկախ աշխատավայրից և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստանալու պայմանից:
«Ամանորյա վարկ» ակցիայի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, ինչպես նաև զանգահարել 87-87 հեռախոսահամարով, կամ այցելել www.vtb.am կայքը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի Ֆինանսական վարկանիշի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի արդյունքների, մանրածախ վարկավորման ծավալներով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջին եռյակում է, 115,5 մլրդ դրամ (239,2 մլն դոլար) ծավալով և տարեկան 37,7% աճով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախի տեսակարար կշիռը կազմում է 61,5%: Շուկայի մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է 12%: Սպառողական վարկերի գծով Բանկը շուկայի առաջատարն է`114.4 մլրդ դրամ (237 մլն դոլար) ծավալով, որը կազմել է վարկային պորտֆելի 51.2%-ը: ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով ավելացրել է մոտ 2 անգամ: Սպառողական վարկերի ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը շուկայում գերազանցում է 16% -ը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: