Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքի առաջննորդ Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացրել այցելելով ընտրողների բնակարաններ և նրանց բաժանելով բուկլետներ: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացրել նաև մետրոպոլիտենում` շփվելով քաղաքացիների հետ և անձամբ նրանց նախընտրական թեթիկներ բաժանելով:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցում է երկու դաշինք և 9 կուսակցություն: