Արմինֆո. Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը ներկայիս իշխանությունների կողմկից <իշխանություն Արցախի փոխարեն> քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ իր հայտարարության հետ կապված
բացատրություն տալու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվելը քաղաքական հետապնդում է որակում, ինչպես նաև այն <բազմաթիվ> ընտրողների վրա ճնշում գործադրելու փորձ, ովքեր պատրաստ են քվեարկել ՀՀԿ օգտին։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Շահնազարյանը՝ ընդգծելով, որ իրենք թույլ չեն տա իշխանություններին իրականացնել իրենց ծրագրերը։
«Երեկ 21:45-ին զանգահարեցին ԱԱԾ-ից և խնդրեցին հանդիպել՝ ծրար փոխանցելու նպատակով․դա 10։00-ին ԱԱԾ ներկայանալու հրավեր էր։ Ասացի, որ 10։00-ին չեմ կարող գնալ, բայց 13։00-ին կգնամ։ Ես, իրոք, մտադիր էի գնալ և անել այն հայտարարությունը, ինչը կհնչեցնեմ հիմա։ Սակայն, ինձ զարմացրեց այն փաստը, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ։ Այդ պատճառով աննպատակահարմար գտա ընդունել հրավերը և որոշեցի փոխարինել այն ասուլիսով, որում ԱԱԾ գործողությունները որակեցի որպես քաղաքական հետապնդում՝ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային ցուցումով։ Եթե, ինչպես նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում, ես այդ հայտարարությունն արել եմ նոյեմբերի 27-ին, ինչո՞ւ են նրանք ինձ հրավիրել այսօր։ Քանի որ հրահանգել է Նիկոլ Փաշինյանը>,- հայտարարել է Շահնազարյանը։
Նա ընդգծել է, որ հիմա էլ չի հրաժարվում իր խոսքերից։ <Ասում եմ սա ամենայն պատասխանատվությամբ։ Ես արդեն իմ հայտարարություններում ներկայացրել եմ փաստեր՝ որպես իմ խոսքերի ապացույց։ Պատրաստ եմ հետո էլ ներկայացնել դրանք, բայց ոչ թե ԱԱԾ-ին, այլ՝ հասարակայնությանը։ Պատրաստ եմ նաև մանրամասներ ներկայացնել օրերս արած իմ հայտարարության առնչությամբ, որ Փաշինյանի համախոհ Սասուն Միքայելյանը արցախյան պատերազմի օրերին հանձնել է Օմարը>,- հայտարարել է Շահնազարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում չկան իրավապահ մարմիններ, դրանք պատժիչ մարմիններ են, որոնք որևէ առնչություն չունեն պետության հետ և պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի շահերը։