Արմինֆո.Պատրաստ է ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ընթացքում զեկուցվել է քաղաքապետ Հայկ Մարությանին:
<Մեկնարկել են նաև ամանորյա տոնական ձևավորման և Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այս տարի երևանցիներին և քաղաքի հյուրերին անակնկալ է սպասվում. տեղադրվում է նոր արհեստական տոնածառ: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը պատրաստվում է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, այն զարդարված է լինելու շուրջ 200 կիլոմետր երկարությամբ LED լուսատու շղթաներով և 1500 խաղալիքներով>,- հայտնել են Երևանի քաղաքապետարանում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանում, տոնածառի համար Երևանի բյուջեից կծախսվի ավելի քան 70 մլն դրամ: Ընդհանուր առմամբ այս տարի ևս Երևանը կզարդարվի անցյալ տարվա ամանորյա դեկորացիաներով, որոնք քննադատվեցին քաղաքացիների կողմից:
Համեմատության համար նշենք, որ անցած տարիներին մայրաքաղաքի տոնական ձևավորումն ընդհանուր առմամբ արժեցել է 20-25 մլն դրամ: