Արմինֆո.Ֆրանսիական <MBDA Systems> ընկերությունը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել <ASTER 30 SAMP/T> և <VL Mica> հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Մենք ստացել են Ադրբեջան համակարգերի արտահանման՝ Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը>,- ադրբեջանական AzeriDefence թերթին տված հարցազրույցում ասել է ընկերության ներկայացուցիչը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է համակարգերին և գոհ է մնացել վերջինիս բնութագրերից: «Կարծում ենք, որ այդ համակարգերը թույլ կտան Ադրբեջանին ամենահուսալի ձևով ապահովել հակաօդային պաշտպանությունը>,- ավելացրել է նա: