Արմինֆո. Ոմանք հայտարարում են, որ Հայաստանի նոր իշխանություններն Արցախի հարցում հասել են ինչ-որ գաղտնի պայմանավորվածության: Այս մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Նոր Հաճնում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Աշոտյանն առավոտից իրիկուն խոսում է այն մասին, որ մենք կորցրեցինք Արցախը: Կրկնում եմ, Հայաստանում տեղի է ունեցել յուրատեսակ երևույթ: Ե՞րբ է Հայաստանում տեղի ունեցել նման բան, որ երկրի ղեկավարը հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, որից հետո Facebook-ի ուղիղ եթերում ժողովրդին պատմի հանդիպման արդյունքների և զրույցի էության մասին: Ես անում եմ այս ամենը, որովհետև պատասխանատվություն եմ զգում ժողովրդի առջև», - եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը: