Արմինֆո.ՎՏԲ – Հայաստան Բանկը բացել է իր 69-րդ`«Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Մասնաճյուղը տեղակայված է Երևանի երկաթգծի կայարանի շենքում: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, հարմարավետ տեղանքի շնորհիվ Բանկի հաճախորդները, ինչպես նաև երկաթգծի կայարանի և «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի ուղևորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջարկած բոլոր ծառայություններից ու պրոդուկտներից:
Աղբյուրի համաձայն, առաջարկվող պրոդուկտների թվում նշվում է`ավանդներիի և վարկերի ձևակերպումը, հաշվեհամարների համալրումը, դրամական փոխանցումները, կոմունալ վճարումների իրականացումը, Բանկի աշխատակիցների խորհրդատվությունները և այլն ծառայություններ:
Նոր ժամանակակից մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման գոտիով, որտեղ տեղադրված են բանկոմատ և վճարային տերմինալ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին իրականացնել բանկային/քարտային հաշիվների, ավանդների, վարկերի մարման ու կոմունալ վճարումների և այլ ծառայությունների կանխիկացման և համալրման գործարքներ: Մասնաճյուղը աշխատելու է հատուկ ռեժիմով. երկուշաբթվանից ուրբաթ՝ 08:15-19:45 և շաբաթ օրերին ՝11:00-15:00.
Բացման օրը Բանկի հաճախորդներին սպասվում էր անակնկալ՝ նրանք ունեին հնարավորություն նույն պահին տեղում օգտվել Բանկի առաջարկից և ձևակերպել «Ամանորյա» վարկը`9% տոկոսադրույքով և 3 ամսյա սպասարկումով: Բացի այդ նորաբաց մասնաճյուղի առաջին հաճախորդներն ստացան MasterCard Gold քարտեր, առաջին տարվա համար տարեկան անվճար սպասարկումով:
«Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը ՀՀ-ում ՌԴ դեսպան՝ Սերգեյ Կոպիրկինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն՝ Սերգեյ Վալկոն հյուրերի և հաճախորդների ներկայությամբ կտրեցին նոր մասնաճյուղի բացման ժապավենը:
ՀՀ-ում ՌԴ դեսպան՝ Սերգեյ Կոպիրկին. «Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին ընդլայնման և «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման առիթով: Այս մասնաճյուղն աչքի է ընկնում նրանով, որ գտնվում է Երևանի երկաթուղային կայարանում՝ Հայաստանի պատմամշակության վայրերից մեկում: Այն նաև նշանակալի է քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկն արդյունավետ համագործակցություն է ունեցել մեկ այլ ռուսական ընկերության` ՀԿԵ-ի հետ:
ՎՏԲ –Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Իվան Տելեգին. «Այսօր, մեր մասնաճյուղային ցանցը համալրվեց ևս մեկ` «Տիգրան Մեծ» մասնաճյուղով: Հրավիրում ենք բոլորին Բանկի նոր հարմարավետ մասնաճյուղ՝ օգտվելու ժամանակակից և տեխնոլոգիական ծառայություններից և պրոդուկտներից: Մեր կարծիքով, այսքան բազմամարդ վայրում գտնվող մասնաճյուղը հայտնի կդառնա ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում: Ցանկանում եմ ՀԿԵ ղեկավարությանը հատուկ շնորհակալություն հայտնել «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացմանն աջակցելու համար: Թույլ տվեք նկատել, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն մասնաճյուղի բացմամբ. իրականացվել է նաև նոր Երևան-Գյումրի-Երևան երկաթուղղով էլեկտրական գնացքի բրենդինգավորում, ըստ ՎՏԲ չափանիշների:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկո. «Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, այդ թվում, մեր գործընկերների մասնակցությամբ, Հարավկովկասյան երկաթուղու առաջնահերթություններից մեկն է: Ուրախությամբ ողջունում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի նախաձեռնությունը մասնաճյուղ բացելու կապակցոթյամբ երկրի գլխավոր երկաթուղային կայարանի տարածքում: Համոզված եմ, որ այս ծրագրի իրականացումն օգնում է բավարարել Բանկի հաճախորդների պահանջարկը և բարձրացնել երկաթուղային ծառայություններից օգտվելու հարմարավետությունը Հայաստանի քաղաքացիների և հյուրերի համար»:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: