Արմինֆո. ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը հերքում է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն ան մասին, որ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին, որոնց գումարը գերազանցում է 50 մլն դրամը:
<Լուրը անհեթեթություն է, հերթական անգրագետ և դիլետանտ մոտեցում է մի պարզ պատճառով, որովհետև Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողական տեսչության կողմից ստուգումների արդյունքում, արձանագրությունների հիման վրա կազմված ակտում, հստակ նշված են 2014-2016 թվակաները: Ես Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ նշանակվել եմ 2017 թվականի օգոստոսի 9-ից>,- ասել է Հովհաննես Սահակյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: