Արմինֆո. Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատաճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։
Դիվանագիտական առաքելությունում հորդորում են վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով։