Արմինֆո. Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
<Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները>,- գրել է նա: Նշենք, որ նախօրեին լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը հայտարարել էր. «Մոտենում են իմ ընկերներին, որոնք հանդգնում են գալ իմ շտաբ, երեւի դրսում ԱԱԾ-ից մարդ կա, տեսնում են՝ ով է գալիս, հետո մոտենում են, ասում են՝ քեզ պե՞տք է, բա չես վախենում, որ գործից կհանեն եւ այլն: Ի՞նչ է նշանակում մոտենալ իմ ընկերոջը, որ իմ նախընտրական ենթաշտաբների պետերից մեկն է, ու ասել, որ այլեւս չգա>: