Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող Սամվել Մայրապետյանին անձնկան երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը՝ առողջական վիճակի հետ կապված: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
<Միջնորդության ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Մինչդեռ Ս. Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել>,- նշում է գլխավոր դատախազությունը:
Մայրապետյանի պաշտպանի և ներկայացուցչի ընդունելության արդյունքներով վարույթն իրականացնող մարմնին գրություն է ուղարկվել՝ Մայրապետյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արդյունքներն ստացվելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ խափանման միջոցի փոփոխման հարցին: