Արմինֆո. Կարծում եմ, որ երկու պատճառ կա, որոնց համար Փաշինյանը որոշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերին, և ոչ ուշ: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Առաջինն այն է, որ ժամանակի հետ կհանդարտվի հետհեղափոխական էյֆորիան, և Փաշինյանի և նրա թիմի վստահության քվեն կնվազի, իսկ երկրորդը`արտաքին քաղաքականության խնդիրներ են», - վստահեցրել է նա: Ռուստամյանը չի բացառել, որ ընտրություններից հետո կողմերին կպարտադրվեն Ղարաբաղի հարցի շուրջ լուծումներ, և այդ դեպքում Փաշինյանը կարող է օգտագործել իր բարձր վարկանիշը: «Դա ինձ հիշեցնում է 90-ական թվականները, երբ 93 տոկոսն ընտրեց նախագահին, և առաջին քայլը կատարվեց ղարաբաղյան հակամարտության անբավարար լուծման ուղղությամբ», - ընդգծել է պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը պետք է լրջորեն ընդունվի, քանի որ գնահատականը ճիշտ էր, որ եթե ղարաբաղյան խնդիրը պետք է լուիծվի, ուրեմն դա պետք է անի այն իշխանությունը, որն ունի վստահության բարձր մակարդակ:
Պատգամավորը նաև քննադատել է Փաշինյանին Ընտրական օրենսգրքի խախտման համար: «Նա արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը, այցելելով երկրի մարզեր, շրջանցելով ԸՕ-ն», - ասել է Ռուստամյանը: Ռուստամյանը շեշտել է, որ ԿԸՀ-ն պետք է անպայման արձագանքի դրան: Ինչ վերաբերում է իշխանությունների դիրքորոշմանը, որ դա ընդամենը հերթական այց էր, Ռուստամյանը նշել է. «Ինձ մոտ, ազնվորեն ասած, ստեղծվում է դեժավյուի տպավորություն: Հենցը մարդը գալիս է իշխանության, սկսում է օգտագործել նույն մեթոդները, ինչ անում էին նախորդները»: - ընդգծել է ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը: