Արմինֆո.Ռուսաստանցիների մոտ 5 տոկոսը որակյալ աշխատանք փնտրելու նպատակով պատրաստ է տեղափոխվել Հայաստան և Բելառուս: Այ սմասին են վկայում Romir հետազոտական հոլդինգի անցկացրած հարցման արդյունքները:
«Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ չնայած գործազրկության սուր պրոբլեմի բացակայությանը, ռուսաստանցիները մտահոգ են իրենց մասնագիտական գործունեության առումով: Այժմ աշխատանքի շուկայում ստեղծվել է մի յուրահատուկ իրավիճակ`որքան էլ մրցունակ և պահանջված լինի ձեր մասնագիտությունը, միևնույնն է, պետք է մշտապես կատարելագործվել և թարմացնել գիտելիքների բազան: Հակառակ դեպքում 3-5 տարի անց դու կհայտնվես աշխատանքը կորցնելու վտանգի առջև», - ասում է Romir հոլդինգի նախագահ, սոցիոլոգիայի դոկտեր Անդրեյ Միլյոխինը:
Այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տվեց, որ ռուսաստանցիների մեծ մասը չի ցանկանում փոխել իրենց բնակության վայրը`հանուն նոր աշխատանքի: Միայն 23% -ն է հայտարարել, որ կարող են տեղափոխվել Ռուսաստանի մեկ այլ մարզ կամ ԱՊՀ մեկ այլ երկիր`հանուն կարիերայի հեռանկարների: