Արմինֆո. Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կառուցվածքը խիստ փոփոխության կենթարկվի: Նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, նախարարությունների թիվը կկրճատվի առնվազն 5-ով, ինչը, իր հերթին, ենթադրում է աշխատատեղերի թվի կրճատում: «Սակայն այդ մարդիկ կարող են զբաղվել ձեռնարկատիրությամբ, գտնել ավելի արժանավայել աշխատանք, քան պետական ապարատում 80 հազարով աշխատելը՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:
Անդրադառնալով կառավարության հասցեին հնչող քննադատությանը` Փաշինյանը նշել է, որ այստեղ կան թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պահեր: «Կան մարդիկ, որոնք տեղավորվելով կառավարությունում սկսել են լուծել իրենց բարեկամների և ազգականների հարցերը, սակայն նրանք իմ որոշմամբ պաշտոնից ազատվել են, այժմ նրանք ցուցակում չկան, և հայտարարում են, թե երկրում ժողովրդավարություն չկա՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: