Արմինֆո. Քաղաքական իրավիճակը, երբեմն նույնիսկ միջազգային քաղաքական իրավիճակը հսկայական ազդեցություն է ունենում քրեական գործերի վրա: Այս մասին, նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե որ փուլում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշվիներից մեկում եղած 30 մլն դոլարը բյուջե գանձելու գործը, Փաշինյանը պատասխանել է. «Որքան գիտեմ, այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադրաձվեն պետական բյուջե»:
Ինչ վերաբերվում է կաշառակերության մեջ մեղադրվող պատգամավորին, Փաշինյանը հայտարարել է, որ առայժմ ունենք բացահայտող փաստաթղթերի միայն կեսը:-