Արմինֆո. Ես բազմիցս եղել եմ ճակատային գծում և փորձել այն, ինչով կերակրում են մեր զինվորներին, այդ սննդակարգը սարսափելի է: Այս մասին նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ նոր կառավարությունն զբաղվում է այդ հարցով: Նա նաև ասել է, որ ծնողների համար ամենավատ բանը երեխաների նամակներ են, որոնցում նրանք խնդրում են նորմալ սնունդ ուղարկել:
Հարցին, արդյոք եղել են դեպքեր, երբ իր վարչապետության ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն ազատվել են ծառայությունից, Փաշինյանը նշել է. «Տարօրինակ կլիներ, եթե հեղափոխությունից հետո այս կամ այն պաշտոնյան կարողանար իր որդուն ազատել ծառայությունից: Իհարկե, նման դեպքեր չեն եղել: Լինում են դեպքեր, երբ առաջանում են ծառայության հետ կապված հարցեր», - ընդգծել է նա:
Փաշինյանը նաև նշել է, որ ներկայումս բանակում ծառայում են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Փաշինյանի որդները: «Գրում էին, որ իմ որդին ապրում է Ստեփանակերտում, բնակարանում, դեռևս լավ է, որ չեն նշել, որ մենք նրա համար կառուցել ենք առանձնատուն: Ես անընդունելի եմ համարում նման տեղեկատվության տարածումը, քանի որ նույնիսկ այդ տեղեկատվության հեղինակները գիտեն, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է նա:
Փաշինյանը հայտարարել է, որ իր որդին ծառայում է զորամասում և ապրում է սովորական շարքայինի կյանքով: «Նա 100 տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք կատարում են մյուս շարքայինները: Ավելին, նախատեսվել էին ընթացակարգեր, որ նա պետք էտեղափոխվեր ռազմական կրթական զորամաս, բայց ես խնդրեցի, որ նա չլքի ծառայության վայրը: Քանի որ գիտակցում էի, որ եթե նա մի քանի ամսով վերադառնա ծառայությանը Հայաստանում, ապա ինչպիսի արձագանքի դա կհանգեցնի: Բոլորը կասեն, որ նրա ծառայությունը Ղարաբաղում պարզապես շոու էր», - ընդգծել է Փաշինյանը:
Անդրադառնալով ծառայությունից իր ազատվելու հիմքերին, Փաշինյանը կրկին բացատրել է, որ դա տեղի է ունեցել ըստ 1991 թվականին ընդունված զինծառայության մասին օրենքի, որի համաձայն, երրորդ որդին ազատվում է ծառայությունից, եթե ծառայել են նրա երկու ավագ եղբայրները: