Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության գոտու առաջնագծում հարաբերական կայունությունը ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև օպերատիվ կապի, այլ իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք են, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդսմին ընդգծել է, որ օպերատիվ կապը գործում է, և դրա շնորհիվ կողմերը փոխանակում են տեղեկատվություն` ըստ անհրաժեշտության: Անդրդառնալով բանակցային գործընթացին` Փաշինյանը հայտարարել է, որ այն պետք է դառնա հասարակայնության լայն շերտերի սեփականությունը: «Նախկինում բանակցային գործընթացին տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ, մինչդեռ դրան պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Այդ ռազմավարությունը պետք է վերանայվի, հասարակայնությունը պետք է տեղեկացված լինի բանակցային գործընթացի մասին՚, - ամփոփել է նա: