Արմինֆո. Եթե չլիներ Հայաստանի վարչապետի քաղաքական կամքը, չէին լինի աղմկահարույց կոռոպցիոն բացահայտումներ: Նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, ճիշտ չէ կառավարության ղեկավարին քննադատել այն բանի համար, որ նա, իբր, միջամտում է չարաշահումների վերաբերյալ տարբեր գործերի քննչական գործընթացներին: «Այն, որ վարչապետն իրազեկված է բոլոր քրեական գործերի մասին, դա դեռ չի նշանակում, որ նա միջամտում է քննությանը կամ ազդում քննչական մարմնի որոշումների վրա՚, - նշել է նա: Ընդ որում, ինչպես ընդգծել վարչապետի պաշտոնակատարը, եթե չլիներ իր քաղաքական կամքը, ոչ մի անձ պատասխանատվության չէր կանչվի անցյալում իր հակաօրինական գործողությունների համար:
Անդրադառնալով «Հ2՚ հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործին` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ուենցած տեղեկատվության համաձայն, այդ գործում քննչական մարմինը կարող է բացահայտել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկ: Միևնույն ժամանակյ, Փաշինյանը հերքել է այն տեղեկատվությունը, թե քննությունը կալանք է դրել հեռուստաընկերության հաշիվների վրա, ինչի առնչությամբ կան աշխատավարձերի վճարմանն առնչվող խնդիրներ: Վարչապետի պաշտոնակատարի ասելով, կալանք է կիրառվել միայն Մայրապետյանի անձնական հաշիվների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Մայրապետյանը կալանավորվել է կաշառակերությանն աջակցելու մեղադրանքով, և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը;