Արմինֆո. ՌԴ Պետդումայի պատգամավորները կայցելեն Հայաստան՝ որպես դիտորդ հետևելու խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
<Կմեկնեն պատգամավորներ բոլոր խմբակցություններից, նախատեսվում է ընդհանուր առմամբ ինը մարդ: Ենթադրվում է, որ պատվիրակությունը կգլխավորեմ ես>,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: Ընտրությունների ընթացքին կհետևեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: