Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանով նախատեսված քննարկումներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 19-ին Երևան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր զինվորական կլինիկական բժշկական կենտրոնի աշխատանքային խումբը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: