Արմինֆո.Կալանավորված անձանց ազատելու և հայրենիք վերադարձնելու որոշումը պատկանում է ղարաբաղյան հակամարտության կողմերին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի շուրջ իրավիճակին:
Ըստ որում, նա ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, պատրաստ է աջակցել այդ հարցում: <ԿԽՄԿ-ն կշարունակի, իր մանդատի համաձայն, կանոնավոր կերպով այցելել բոլոր կալանավորներին: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելում է կալանավորված անձանց՝ նրանց նկատմամբ վերաբերմունքի և կալանքի տակ գտնվելու պայմանների դիտարկում իրականացնելու նպատակով, ինչպես նաև օգնում ապահովել կալանավորների շփումն իրենց ընտանիքների հետ>,-նշել է Ամատոնին:
Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել է <դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու>, ինչպես նաև զինծառայող Կարեն Ղազարյանին գերեվարելու մասին (1984թ. ծնված): ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել բանակում: Այնուամենայնիվ, դա չի խանգարել Ադրբեջանին Ղազարյանին <դիվերսանտ> հայտարարել և դատավարություն սկսել:
Ղազարյանի նկատմամբ դատավարությունը հարուցել է նրա հարազատների դժգոհությունը: Այդ առնչությամբ նոյեմբերի 17-18-ը Ղազարյանի հարազատները, ինչպես նաև համագյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից վերադարձնել Կարեն Ղազարյանին ադրբեջանական գերությունից: