Արմինֆո.ՀՅԴ-ն ներկայացվել է իր թեկնածուների համամասնական ցուցակը: Ցուցակում կա 152 թեկնածու, որից 22-ը`անկուսակցական:
Ցուցակը գլխավորում են` Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ խմբակցության ղեկավար), Արսեն Համբարձումյանը (ՀՀ-ում ՀՅԴ բարձրագույն մարմնի ներկայացուցիչ) և Արթուր
Խաչատրյանը (գործազուրկ): Ցուցակում 4-րդ տեղն զբաղեցնում է ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, Նունե Պետրոսյանը, Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սուրեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է ներկայացնեն իրենց հայտերը մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը: