Արմինֆո.Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ԿԸՀ-ին է ներկայացրել իր թեկնածուների համամասնական ցուցակը: «ՀՀԿ-ն շատ մարտական է տրամադրված», - լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը:
Ցուցակը գլխավորում է ՀՀԿ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, այնուհետև հաջորդում են`խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաև Դավիթ Շահնազարյանը, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնը: Սրանց հաջորդում են`Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը և Կարինե Աճեմյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է ներկայացնեն իրենց հայտերը մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը: