Արմինֆո.: <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն իր նախընտրական ցուցակն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը:
Նա հայտնել է, որ ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Նրան հաջորդում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, երրորդ տեղում Արթուր Գրիգորյանն է, չորրորդ տեղում՝ Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ ներկայացուցիչը նշել է նաև, որ իրենց ցուցակը բաղկացած է 175 թեկնածուից:
Նշենք, որ արտահերթ խորհրդարական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է հայտերը ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ը: