Արմինֆո.Ամերիաբանկը «Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է մրցանակի՝ որպես ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Երևանում՝ «Thomson Reuters» ընկերության «Matching» համակարգի գործարկման շնորհանդեսի ընթացքում:
Նշենք, որ Ամերիաբանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ամերիաբանկի բաժնետերերն են հանդիսանում` Ameria Group CY Ltd. - 56.6%, ՎԶԵԲ - 17.8%, Ասիական զարգացման բանկ - 13.98%, ESPS Holding Limited - 11.62%: