Արմինֆո.Հայաստանում կան վաշտերի հրամանատարներ` առանց վաշտերի: Նոյեմբերի 13-ին ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա ասելով, այդ հրամանատարներն, այդուհանդերձ, կանոնավոր աշխատավարձ են ստանում, և նման իրադրությունում հարկ չկա խոսել ողջ երկրում աշխատավարձերի բարձրացման մասին, ուստի, պետական կառավարման համակարգը պետք է օպտիմալացվի:
Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարում այն իրավիճակը, երբ աշխատասենյակում աշխատակիցներից մեկն առավոտից իրիկուն տքնաջան աշխատում է, մյուսը սուրճ է խմում և նայում ժամացույցին, և երկուսն էլ միևնույն աշխատավարձն են ստանում: Նրա ասելով, այսօր երկրի կրթական ոլորտում 10 հազար ուսուցչի ավելցուկ կա, ինչի արդյունքում` հատկացվող միջոցները բաշխվում են բոլորի միջև, և դպրոցների ուսուցիչներից յուրաքանչյուրն ստանում է չնչին աշխատավարձ` 70 հազար դրամ: Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ, պետական կառավարման համակարգի օպտիմալացման հեղափոխական գործընթացը պետք է կրի էվոլյուցիոն բնույթ` գործազրկության վիթխարի չափերը նվազեցնելու համար, և օպտիմալացման գործընթացը պետք է ուղեկցվի նոր աշխատատեղերի ստեղծմանմբ: