Արմինֆո. Իրանի նկատմամբ պատժամիջոցները գտնվում են Երևանի ուշադրության կենտրոնում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Երևանը բաց երկխոսություն մեջ է գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ: <Մենք հստակ հնչեցնում ենք մեզ հուզող հարցերն ու մտահոգությունը>,- ասել է Նաղդալյանը՝ ավելացնելով, որ անցկացվում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների՝ Հայաստանի վրա հետևանքների համալիր փորձագիտական վերլուծություն:
Նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտան Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, որոնք կներառեն նավթի արտահանումը: Նախկինում Վաշինգտոնը հայտարարել էր իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու մասին և իր գնորդներին կոչ էր արել հրաժարվել գնումներից: Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցանկում ընդգրկել են Իրանի 700-ից ավելի անձանց, կազմակերպությունների, օդանավերի և նավերի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունից: Նա նաև հաղորդեց Իրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում`երկրորդային, այսինքն, նաև Իրանի դեմ գործարար կապեր ունեցող բոլոր երկրների դեմ: