Արմինֆո.Ռուսական զորքերը կարևոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարություններին:
Նախարարն ընդգծել է, որ երկրի պաշտպանության նախարարությունը նպատակահարմար չի գտնում մեկնաբանել քաղաքական ուժերի հայտարարությունները: Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ իր անձնական կարծիքն ու մոտեցումը մնում են անփոփոխ, որ ռուսական զորքերը կարևոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: «Դա անհերքելի փաստ է: Կարծում եմ, որ հին ու նոր Հայաստանում անվտանգության միջավայրը չի փոխվել», - եզրափակել է նա: