Արմինֆո. Հայաստանը և Ռուսաստանը դեռևս բանակցում են զենքի մատակարարման հարցի շուրջ`100 միլիոն դոլարի զենքի վարկի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե որ փուլում է գտնվում 100 մլն դոլարի զենքի վարկի իրականացումը:
«Բանակցությունները դեռ չեն ավարտվել: Հայաստանը և Ռուսաստանը արդեն համաձայնագիր են ստորագրել, բայց առաքման վերաբերյալ բանակցությունները դեռևս վերջնական փուլում են», - եզրափակել է Տոնոյանը: