Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հաջողված նախագիծ է համարում «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամը կամ ավելի հայտնի`«1000 դրամ» ֆոնդը:
Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե հիմնադրամը կշարունակի իր գործունեությունը, թե ոչ, Տոնոյանն ասել է. «Սա հաջողված նախագիծ է, որին մասնակցում է ողջ ժողովուրդը: Հաջող տնտեսական զարգացման դեպքում, հուսով ենք, որ որոշ ժամանակ անց այդ հիմնադրամի կարիքը չի լինի: Սակայն, առայժմ այն թույլ է տալիս լուծել մեր զինվորական անձնակազմի կարիքների հետ կապված հարցերը: