Արմինֆո.Ադրբեջանի Զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ տարածքներ չեն «ազատագրել»: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ «տարածքների ազատագրման» մասին տեղեկատվությանը, որը պարբերաբար տարածվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում:
Հաշվի առնելով Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները և հռետորաբանությունից խուսափելու համար, ես, որպես պաշտպանության գերատեսչության ղեկավար, հայտարարում եմ, որ Ադրբեջանի Զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել: Որոշ դիրքերի միջևտարածության մի փոքր նվազում է արձանագրվեց, բայց ոչ թե Հայաստանի Զինված ուժերի դիրքերի հաշվին: Մենք երկուսս էլ կանգնած ենք նույն տեղերում: Տարածության կրճատումը տեղի է ունեցել Նախիջևվանի Հանրապետության տարածքում, որը ՀՀ զինված ուժերի կողմից չի վերահսկվում», - ասել է Տոնոյանը:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ավելի վաղ Հայաստանի Զինված ուժերն արձանագրել էին դիրքերի միջև հեռավորությունների կրճատում, բայց հաջող միջոցներ են ձեռնարկվել`ապագայում նման գործողությունները կանխելու համար: «Միջդիրքային հեռավորությունը կրճատվել է, բայց ոչ հայկական կողմի հաշվին: Որոշ դեպքերում նույնիսկ բարելավել ենք մեր դիրքերը, ընդ որում`ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում», - տեղեկացրել նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով տեղի բնակիչների վախերին, Տոնոյանը տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ նման մտահոգությունն առկա է միայն հայկական կողմում, իսկ ադրբեջանական բնակչությունը լռում է: «Մենք խոսում ենք բնակչության հետ, բացատրում ենք, որ նրանց վախերն անհիմն են, և հայկական զինված ուժերի բոլոր հնարավոր ռիսկերը նվազել են», - ասել է նա, հավելելով, որ այդ հարցը բարձրացվել է միջազգային մակարդակով և արդեն որոշակի լուծումներ կան այդ ուղղությամբ: