Արմինֆո. Ադրբեջանական կողմի հետ օպերատիվ կապը գործում է անխափան: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են: «Ինչպես նախկինում ասացի, որոշ պաշտոնյաներ նշանակվել են արագ կապի ապահովման համար, կապն իրականացվում է նրանց միջոցով», - ասել է Տոնոյանը:
Անդրադառնալով հրամանատարների միջև ուղղակի գործնական կապերի հաստատմանը, նախարարն ընդգծել է, որ դա հզոր գործիք է միջադեպերը բացառելու համար, բայց դեռ չի գործում: Տոնոյանը նշել է, որ այս փուլում նման համաձայնություն չկա, բայց մենք այդ հարցը բարձրացնում ենք ամեն հանդիպման ընթացքում: