Արմինֆո. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը Լոս Անջելեսում անե է կացնում թելեթոն: «Մենք աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում աջակցել «Սասնա ծռեր» կուսակցությանը, որը ծառայում է հայերի ազգային շահերին», - ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը պաշտոնապես հիմնադրվել է այս տարվա սեպտեմբերի 29-ին, իսկ գրանցվել է նոյեմբերի 8-ին: Ինչպես նշվեց հիմնադիր համագումարում, կուսակցությունը չի ունենա առաջնորդ, բայց կունենա քարտուղարություն, որը համակարգելու է Վարուժան Ավետիսյանը: Հայտարարվել է, որ կուսակցությունը կունենա նաև արտասահմանյան գրասենյակներ: Օգոստոսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զինված պայքարի դադարեցման և քաղաքական գործունեության մեկնարկի մասին:
«Սասնա Ծռեր» -ը հայտարարել է, որ իրենք կաջակցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես ընդգծել է «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, աջակցությունը կլինի մինչ նոր Ազգային ժողովի ձևավորումը: Կուսակցությունը արդեն հայտարարել է, որ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: